«Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում». Արսեն Բաբայանը՝ վարչապետի կոչի մասին


«Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում». Արսեն Բաբայանը՝ վարչապետի կոչի մասին
Մայիս 20 00:20 2019

Իրավաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին, և Facebook-ի իր էջում գրել, թե՝ ինչ կլիներ, եթե «այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում»:

 

«Ըստ պաշտոնյաների՝

1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ պետք է անմիջապես զրուցեր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավարների հետ և Սահմանադրության ու իր հեղինակության ուժով փորձեր խափանել այս խելահեղությունը:

2. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ պետք է հանձնարարեր Հատուկ քննչական ծառայությանը նյութեր նախապատրաստել Սահմանադրական կարգի տապալման փաստի առթիվ:

3. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ պետք է նախաձեռներ Սահմանադրական կարգի տապալման փաստի առթիվ նյութերի նախապատրաստումը:

4. ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ պետք է հանձնարարեր ապահովել բոլոր դատարանների բնականոն գործունեությունը և խափանել դատարանների արգելափակումը՝ արձանագրելով բոլոր նրանց, ովքեր տապալում են Սահմանադրական կարգ:

5. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ պետք է անմիջապես հանդես գար Վարչապետի հանձնարարությունը քննադատող հայտարարությամբ և դատական կարգադրիչների ծառայությանը հանձնարարեր ապահովել բոլոր դատարանների բնականոն գործունեությունը և խափանել դատարանների արգելափակումը:

Հիշեցում: Սահմանադրական կարգի տապալման հանցակազմի վաղեմության ժամկետը սահմանված է 15 տարի: Բոլորի համար»: