Փաստաբանը սպառնում է դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը ակցիայի հետևանքով խոչընդոտվի


Փաստաբանը սպառնում է դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը ակցիայի հետևանքով խոչընդոտվի
Մայիս 20 00:00 2019

Լոռու մարզում հայտնի փաստաբան Կարեն Թումանյանը, որը բազմաթիվ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դառարանում հաղթանակներ է ունեցել, սպառնում է դարձյալ դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը մայիսի 20-ին վարչապետի կոչի արդյունքում խոչընդոտվի։

 

«Ես՝ որպես փաստաբան, վաղը գնալու եմ դատարան, և եթե հանկարծ որևէ մեկի մտքով կանցնի խոչընդոտ հանդիսանալ դատարանի շենք մտնելիս, ապա ես հաղորդում կտամ քրեական գործ հարուցելու համար և զուգահեռ ուղիղ կդիմեմ Եվորպական դատարան, առանց ներպետական ատյանները սպառելու, այն հիմքով, որ Հայաստանում դատարան չկա։ Վարչապետի հայտարարությունն էլ կկցեմ որպես ապացույց», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Թումանյանը։

 

 

Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել էր ՀՀ բոլոր դատարանները քաղաքացիական ակցիայի միջոցով փակելու մասին։