Հայաստանի բոլոր իշխանություններին ստրուկի պես ծառայած իշխանության հետևը մտածները հիմա էլ մտել են Նիկոլի հետևը.Մենուա Հարությունյան


Հայաստանի բոլոր իշխանություններին ստրուկի պես ծառայած իշխանության հետևը մտածները հիմա էլ մտել են Նիկոլի հետևը.Մենուա Հարությունյան
Մայիս 19 23:53 2019

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամենախնդալուն էնա, երբ Հայաստանի բոլոր իշխանություններին ստրուկի պես ծառայած ու էդ նույն իշխանություններին «ճիշտ» պահին դավաճանելով հաջորդ իշխանության հետևը մտածները հիմա էլ մտել են Նիկոլի հետևը ու Նիկոլին հորդորում և կոչ են անում՝ ավելի խիստ լինել՝ փաստացի թքած ունենալով Հայաստանի սահմանադրության և օրենքների վրա, անխնա պատժել քաղաքական հակառակորդներին ու մրցակիցներին...

Էս անկայուն մտածողները փաստացի Նիկոլին դրդում են անօրինականությունների՝ մտածելով՝ վաղը մյուս օր մեկա իրենք թռնելու են, Նիկոլը կգնա մենակ պատասխան կտա իր արարքների համար, իսկ իրենք էլ, ինչպես իրենց երբեմնի պապաներ Քոչարյանին ու Սարգսյանին են փնովում, կսկսեն Նիկոլին փնովել...

Չէ, «հարգելի» քամակմտնողներ, «հարգելի»՛ անինքնասեր ճիճուներ դուք էլ չե՛ք փախնելու պատասխանատվության ձեր փայից, չե՛ք կարողանալու ամեն բան բարդել Նիկոլի վրա ու շարունակել...

Դուք էլ ձեր պատասխանատվության բաժինն եք կրելու և՝ շատ դաժան, որպեսզի գալիք սերունդները հասկանան, որ ձեր պես չի կարելի ապրել...

Պետք է օր առաջ վերականգնել Նիկոլի կողմից տապալված սահմանադրական կարգը, քանզի ամեն բան արդեն շատ վտանգավոր ու կործանանարար է դառնում...»։