Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք` հիմա ինչ կանի. Արփինե Հովհաննիսյան


Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք` հիմա ինչ կանի. Արփինե Հովհաննիսյան
Մայիս 19 23:16 2019

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։

ՀՀ Սահմանադրություն

 

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»: