Մխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան


Մխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան
Մայիս 19 23:11 2019

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ներկայիս և Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով Մխիթարյանը չպիտի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մինասյանը:

 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը պետք է մրցի «Չելսի»-ի հետ: