5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. ՄԻՊ


5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. ՄԻՊ
Մայիս 19 22:38 2019

5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:

 

Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:

 

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:

 

Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։

 

Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը»: