Ելակի 7 բուժիչ հատկությունները


Ելակի 7 բուժիչ հատկությունները
Մայիս 19 23:53 2019

1. Ելակը պարունակում է մեր օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր. վիտամիններ և այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են յոդը, կալիումը, ֆոսֆորը, կալցիումը: Այս հատապտղում կա նաև մրգային շաքար և B, C վիտամիններ, կարոտին, ֆոլաթթու, մանրաթելեր, ինչպես նաև անհրաժեշտ օրգանական թթուներ:

2. Ելակը ամենադիետիկ և կազմվածքի համար ամենաօգտակար մթերքն է: 100 գրամ ելակում պարունակվում է ընդամենը 37-46 կիլոկալորիա: Իսկ վիտամիններն ու գլյուկոզան շատ են:

3. Ելակում կա մեծ քանակությամբ C վիտամին, այդ պատճառով ելակը հայտնի է իր հակաբորբոքային, իմունիտետը ամրացնող հատկություններով: Բացի այդ C վիտամինի շնորհիվ ելակը ունի երիտասարդացնող հատկություն և շատ օգտակար է ծեր մարդկանց համար:

4. Ելակը շատ օգտակար է վատ տեսողության, աչքերի չորության և տեսողական այլ խանգարումների դեպքում:

5. Կարմիր ելակը օգտակար է արտրիտի դեպքում, քանի որ օգնում է դուրս բերել օրգանիզմից ավելորդ աղերը:

6. Ելակում պարունակվող հակաօքսիդները այն դարձնում են իդեալական սնունդ սրտի հետ խնդիրների ունեցողների համար:

7. Ելակը օգտակար է շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում, քանի որ նպաստում է արյան մեջ խոլեստերինի և շաքարի նվազեցմանը:



loading...