Գարեջրից պատրաստված դիմակ
Խառնեք 200 մլ գարեջուր և 2 ձվի դեղնուց, այնպես որ ստացվի փրփուր: Տարածեք դիմակը մազերի երկայնքով և թողեք մեկ ժամ: Դիմակը կլինի ավելի արդյունավետ, եթե մազերը ծածկեք տոպրակով և գլխարկ դնեք:
Յուղից պատրաստված դիմակ
Այս դիմակի բաղադրության մեջ մտնում են ձիթապտղի, գերչակի և կոկոսի յուղեր: Այն անհրաժեշտ է խառնել հավասարաչափ և քսել մազերի արմատներին: Մի քանի րոպե մերսեք մազարմատները և ծածկեք տոպրակով: Դիմակը թողեք մի ժամ, լվացեղ և ցայեք մազերը կիտրոնաջրով:
Մաղադանոսի սերմից պատրաստված դիմակ
Մաղադանոսի սերմերում պարունակվում են մեծ քանակությամբ վիտամիններ միկրոէլեմենտներ և թթուներ: Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է սերմերից ստանալ փոշի և քսել մազարմատներին: Այս դիմակը անհրաժեշտ է անել շաբաթեկան երկու անգամ: Արդյունքը ձեզ կզարմացնեն: