Կուրղինյան փողոցում ծառը կոտրվել ու ընկել է երթևեկելի հատված


Կուրղինյան փողոցում ծառը կոտրվել ու ընկել է երթևեկելի հատված
Մայիս 19 12:56 2019

ԱԻՆ 911 ծառայությունը այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 00:41-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Իսկ երեկ՝ մայիսի 18-ին, ժամը 23:50-ին տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի մոտ 10-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:



loading...