Իսակովի փողոցի տներից մեկում օձ է հայտնաբերվել


Իսակովի փողոցի տներից մեկում օձ է հայտնաբերվել
Մայիս 19 12:06 2019

Մայիսի 18-ին, ժամը 09:24-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: