Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայուհի է մահացել, Լամբորջինին երկու կես է եղել


Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայուհի է մահացել, Լամբորջինին երկու կես է եղել
Մայիս 19 11:25 2019

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երիտասարդ զույգ` 25-ամյա Ջոել Դևիդ Ուայթը և 19-ամյա Լուիզա Կարախանյանը: Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է people.com-ը:

Նշվում է, որ մեծ արագությամբ` շուրջ 100 կմ/ժ, ընթացող Լամբորջինին հարվածել է Jeep Cherokee-ին, կորցրել հավասարակշռությունը և բախվել մոտակա ծառերին, ինչի հետևանքով Լամբորջինին երկու կես է եղել` մինչ այրվելը: Ուայթը մեքենայից դուրս է շպրտվել: Նրան և Կարախանյանին համարել են տեղում մահացած:

Աղբյուրը հայտնում է, որ նրանք լուսանկարիչներ էին: Ուայթն աշխատում էր էլիտար ավտոմեքենաների վարձակալության կենտրոնում, որտեղից էլ վերցրել էր Լամբորջինին: Կարախանյանը սովորում էր Կալիֆոռնիայի համալսարանում: Նա բնակվում էր Մոսկվայում: Զույգն ուղևորվում էր Լոս Անջելեսի օդանավակայան` Ուայթի ընկերոջը դիմավորելու: