«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները
Մայիս 19 10:54 2019

«Եվրատեսիլ 2019» երգի համաեվրոպական մրցույթում  մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում   492 միավորով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա կատարեց «Arcade»  երգը:

 

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիան, իսկ երրորդը՝ Ռուսաստանը:

 

Մրցույթը հեռարձակվեց  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը:

Եզրափակիչում հաղթանակի համար պայքարեց 26 երկիր` Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան:

Հայաստանի քվեարկության արդյունքները հայտարարեց 2014 թվականին մրցույթին մասնակցած Արամ  MP3-ը: Մեր երկիրը 12 միավորը տվեց Շվեդիային:

Որպես հատուկ հյուր եզրափակիչում տպավորիչ ելույթ ունեցավ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան` կատարելով «Future» (Ապագա) երգը:

Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը, որը «Walking out» երկգով փայլուն էր ներկայացել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, դուրս էր մնացել եզրափակիչից:

 

 

 

 

loading...