6 հատկանիշներ, որոնք վանում են տղամարդկանց


6 հատկանիշներ, որոնք վանում են տղամարդկանց
Մայիս 19 18:24 2019

Չարություն
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս որակը տղամարդկանց համար ամենևին գրավիչ չէ: ԱՄՆ-ում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ տղամարդկանց համար կանանց մեջ 10 ամենավանող որակներից մեկը հենց «ինտրիգներ հյուսելը, չարությամբ քննադատելը, սկանդալներ սարքելը և այլ կանանց հասցեին գարշելի բաներ ասելն» է: Եվ հակառակը՝ մասնակիցները կանանց ամենաարժեքավոր որակների մեջ նշել են բարությունը, խելքը, ուրախ բնավորությունը, ներելու և փոխզիջումների գնալու ունակությունը:


Շատախոսություն
Սիրելի սերիալի հերթական մասի, կոշիկի խանութում զեղչերի, աշխատակցի մասին թարմ բամբասանքների, սկանդալների, ինտրիգների մասին անվերջ զրույցները, որոնք կանանց օդի նման անհրաժեշտ են, տղամարդկանց մոտ, որպես կանոն, առաջացնում են գրգռվածություն, գլխացավ և անմիջապես արտահերթ ձկնորության մեկնելու ցանկություն: Այնպես որ, եթե նկատում եք, որ ձեր մենախոսության 40-րդ րոպեին ձեր սիրելին ուղղակի գլխով է անում և տրտմորեն նայում է մի կետի, մտածե՛ք, թե արդյո՞ք ավելի լավ չի լինի աշխարհիկ թեմաներով ձեր շատախոսությունը թողնել ընկերուհիների համար:


Խանդ
Չափի մեջ խանդելու ունակությունը կարող է նույնիսկ օգտակար լինել հարաբերությունների համար: Սակայն լրիվ այլ բան են կանացի խանդի քրոնիկ բռնկումները: Կասկածները, «որտե՞ղ էիր» և «ո՞վ էր քեզ զանգահարում» թեմաների շուրջ մշտական սկանդալները, հեռախոսների և փոստի ստուգումները, նախատինքներն ու արցունքներն ունակ են նույնիսկ ամենասիրող և համբերատար տղամարդուն վաղ թե ուշ ստիպել դուռը շրխկացնել:


Սեփականատիրական վերաբերմունք
Ինչպես պնդում են հոգեբանները, տղամարդիկ կանանց հետ հարաբերություններում երկու հիմնական պահանջ ունեն. առաջինը՝ լինել անհրաժեշտ, երկրորդը՝ լինել ազատ: Անհրաժեշտ լինելու զգացողության հետ մեկտեղ, տղամարդկանց պետք է նաև սեփական աշխարհ, երբեմն սիրելի զբաղմունքով զբաղվելու հնարավորություն: Տղամարդկանց ազատության պահանջը չընդունելու ցանկությունը և նրա յուրաքանչյուր քայլը վերահսկելու ձգտումը կարող են հարաբերությունները սրընթաց կերպով տանել խզման:


Ագահություն
Նույնիսկ ամենաշռայլ և ուշադիր տղամարդուն կարող է խելագարության հասցնել կանացի ագահությունն ու անշնորհակալությունը: Անընդհատ իր ընտրյալից պահանջելով իրականացնել իր բոլոր քմահաճույքները՝ անհագ կինը ռիսկի է դիմում մի գեղեցիկ օր հայտնվել հայտնի հերոսու դերում՝ միայնակ մնալով «կոտրած տաշտակի» առջև:


Կպչունություն
Սիրահարված կանանց մշտական սխալը՝ հրաժարվել նախկին կյանքից և սեփական հետաքրքրություններից՝ հօգուտ սիրեցյալի: Տղամարդուն դարձնելով իրենց տիեզերքի կենտրոնը՝ նա հրաժարվում է իր հոբբիներից, սահմանափակում է ընկերուհիների հետ շփումը, ցանկանում է իր ողջ ժամանակն անցկացնել սիրելիի հետ և նույն բանը սպասում է նրանից՝ համառորեն պահանջելով ուշադրություն, հաճելի բառեր, խոստովանություններ և հաճախակի հանդիպումներ: Պատահում է, իհարկե, որ սիրահարվածության նման էյֆորիան պատում է երկուսին, և այդ ժամանակ մնացյալ աշխարհը դադարում է գոյություն ունենալ նրանց համար: Սակայն ավելի հաճախ նման կպչունությունը տղամարդկանց ուղղակի վախեցնում է: Նրանց ավելի հետաքրքիր է լինել մի կնոջ կողքին, ով ապրում է լիարժեք կյանքով և չի փորձում իր ընտրյալին դնել պատվանդանին: