Ի՞նչ անել, որ եղունգները շուտ չկոտրվեն


Ի՞նչ անել, որ եղունգները շուտ չկոտրվեն
Մայիս 19 10:40 2019

Հնարավոր պատճառը. հիպոտիրիոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի վատթարացում), արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի իջեցնում:


Ի՞նչ անել. ուտել շատ հյութեղ կանաչեղեն (օրինակ սպանախ), բողկ և սպիտակ կաղամբ, օգտագործել ցորենի սածիլներ: Դիմեք էնդոկրինոլոգին, գուցե ձեզ անհրաժեշտ լինի ընդունել B խմբի վիտամիններ:


Պրոցեդուրա. փաթաթում: Ձեզ անհրաժեշտ կլինեն մետաքսյա պատրաստի կպչուն պիտակներ, որոնք վաճառվում են ցանկացած մատնահարդարման խանութում: Փայլեցրեք եղունգները, զգուշորեն հեռացրեք ավելորդ մաշկը: Թացացրեք մետաքսի կտորները վարդի ջրի մեջ և հերթով փաթաթեք եղունգները: Նման կերպով հնարավոր է ամրացնել եղունգներն ու խուսափել հետագայում ջարդվելուց:


Բաղադրատոմս. մեկ ճաշի գդալ ծովի աղին ավելացրեք մեկական կաթիլ անուշահոտ խեժ, կիտրոն և պղպեղ: Ավելացրեք շատ քիչ ջուր, որպեսզի զանգվածը թեթևակի ջրիկ լինի: Այն քսեք եղունգներին: Պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական 2-3 անգամ:



loading...