Շատուրսկի լճակում առեղծվածային հանգամանքներում խեղդվում են միայն տղամարդիկ


Շատուրսկի լճակում առեղծվածային հանգամանքներում խեղդվում են միայն տղամարդիկ
Մայիս 19 10:31 2019

Այս լճակը գտնվում է Մոսկվայի մոտակայքում: Լիճը փորել է մի մարդ, ով ունեցել է ամառային քոթեջ Շատուրսկի անտառի տարածքում: 

Լճակի հայտնվելու պահից անցել է ավելի քան տասը տարի: Եվ ամբողջ այս ընթացքում այստեղ տեղի են ունենում առեղծվածային և անհասկանալի երևույթներ: Այդ երևույթներից մեկը կանաչ մառախուղն է: Որպես կանոն՝ այն երևում է անլուսին գիշերների ընթացքում: Այդ պահերին ջրից լսվում են բղավոցների ձայներ: Մարդիկ վախենում են լողալ Շատուրսկի լճակում: Իր գոյության ողջ ընթացքում չի եղել այդպիսի տարի, որ այստեղ մարդ չխեղդվի: Եվ հետաքրքիրն այն է, որ խեղդվածների մեծ մասը տղամարդիկ են: Ինչ-որ առեղծվածային հանգամանքներում կանայք և երեխաները կենդանի են մնում: