Ո՞ր մոլորակն է կառավարում Ձեզ` ըստ Կենդանակերպի նշանի


Ո՞ր մոլորակն է կառավարում Ձեզ` ըստ Կենդանակերպի նշանի
Մայիս 19 01:01 2019

Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի հովանավորում է որոշակի մոլորակ: Կենդանակերպի նշանի մոլորակը ձևավորում է մարդու հիմնական բնավորությունը, օժտում է ընդունակություններով և տաղանդներով:


Որպեսզի գրավեք Ձեր մոլորակի հովանավորությունը, նախ՝ պետք է իմանաք նրա առանձնահատկությունները, և երկրորդ՝ պետք է հետևեք նրա սկզբունքներին: Իմացեք, թե ըստ հորոսկոպի՝ որ մոլորակն է հանդիսանում Ձեր հովանավորը:


Մարս (Հրատ)- Այս մոլորակը Խոյերի և Կարիճների հովանավորն է: Մարսը կամքի ուժի, ակտիվության, արիության և տղամարդկության սիմվոլն է: Խոյի և Կարիճի նշանի ներկայացուցիչներին հաճախ չի բավականացնում զսպվածությունը և ներքին հանգստությունը. սրանք նույնպես Մարսի ազդեցության արդյունք են: Այն բանի համար, որպեսզի օգտագործեն հովանավոր մոլորակի բարենպաստ ազդեցությունը, անհրաժեշտ է մարզել հոգու ուժը, վստահությունը և վճռականությունը:
Խոյերի և Կարիճների հովանավոր մոլորակն է նաև Պլուտոնը:


Վեներա (Արուսյակ)- Վեներան հովանավորում է Ցուլերին և Կշեռքներին: Այս մոլորակը սիրո, ընտանիքի, ներդաշնակության, գեղեցկության սիմվոլն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անհրաժեշտ է զարգացնել իրենց հոգևոր սկիզբը, ձգտել գեղեցկին և էսթետիկային, սիրել արվեստը և մեծ ուշադրություն դարձնել անձնական կյանքին, այդ դեպքում կյանքի մյուս ոլորտներում ամեն ինչ լավ կդասավորվի:


Մերկուրի (Փայլածու)- Մերկուրին համարվում է Կույսերի և Երկվորյակների հովանավորը: Մոլորակը նվիրում է գերազանց մտավոր տվյալներ, շփվողականություն, ճկուն միտք, տաղանդներ առևտրում, լավ հռետորական ընդունակություններ: Կենդանակերպի այս նշանների ուժը կայանում է շփվելու, խոսելու ընդունակության և ընդհանուր լեզու գտնելու մեջ: Շփման միջոցով նրանք կարող են շատ բանի հասնել:


Լուսին- Լուսինը Ձկների և Խեցգետինների հովանավորն է: Այն օժտում է առաջին հերթին՝ հարուստ ներաշխարհով, ստեղծագործական տաղանդներով և ապրումակցության ընդունակությամբ: Ձկներին և Խեցգետիններին անհրաժեշտ է չմոռանալ իրենց ուժեղ կողմի` օգնելու, ստեղծագործելու և զարգանալու ընդունակության մասին:
Ձկների հովանավորն է նաև Նեպտունը, որը ներդաշնակության, ստեղծագործության, բնության, զգացմունքայնության և կենսասիրության սիմվոլն է:


Արեգակ- Արեգակն Առյուծի հովանավորն է: Արեգակը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին օժտում է ստեղծագործելու էներգիայով, ստեղծագործական տաղանդներով և գեղեցկությամբ: Առյուծներին անհրաժեշտ է միշտ լինել ուշադրության կենտրոնում և կենտրոնացնել շուրջն օգտակար մարդկանց` Արեգակի բարեհաճությունը գրավելու համար:


Յուպիտեր (Լուսնթագ)- Յուպիտերը հովանավորում է Աղեղնավորներին: Այն օժտում է գործարար որակներով: Իսկ որպեսզի հաջողությունը միշտ լինի այս համաստեղության մարդկանց կողմը, նրանց անհրաժեշտ է հետևել իրենց կյանքի սկզբունքներին:


Սատուրն (Երևակ)- Սատուրնը հովանավորում է Այծեղջյուրներին և Ջրհոսներին: Մոլորակն այնքան էլ բարեհաճ չէ կյանքում արագ առաջ գնալու համար: Այն սահմանափակման, փիլիսոփայության, ներքին օրենքների սիմվոլն է: Դրա հետ մեկտեղ՝ այն ստիպում է մարդուն դառնալ անհատականություն: Ոչ մեկին նման չլինել. ահա Սատուրնի պահանջը:
Ջրհոսների հովանավոր մոլորակն է նաև Ուրանը: Այն օժտում է ոչ ստանդարտ մտածողությամբ, կրեատիվությամբ և պայծառատեսությամբ:



loading...