Ինչ կոսմետիկա ընտրել ամռանը. խորհուրդներ


Ինչ կոսմետիկա ընտրել ամռանը. խորհուրդներ
Մայիս 19 00:48 2019

Ամռանը կոսմետիկայից կտրուկ հրաժարվելն այնքան էլ լավ միտք չէ, հարկ է միայն դրանք որոշակի փոփոխությունների ենթարկել:

Կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները արտադրում են երկու տեսակի քսուքներ` ամառային և ձմեռային: Դրանց տարբերությունը յուղերի կոնցենտրացիան է: Եղանակի փոփոխության հետ մեկտեղ փոփոխության է ենթարկվում է նաև մաշկը:

Այսպես, ամռանը հարկավոր է`

Սնուցողը քսուքը փոխարինել արագ ներծծվող քսուքով

Մաքրող հեղուկը` թեթև գելով

Ցերեկային ձգող քսուքը` SPF 8-15 պարունակվող խոնավեցնող հեղուկով:

Ամառային դիմահարդարումը պետք է ցերեկը լինի գրեթե աննկատ, իսկ երեկոյան` փայլող:

Շրթներկը պետք է լինի թեթև, օգտվեք փայլերից: Այն շրթունքները միաժամանակ և գեղեցիկ կդարձնի, և կօգնի պաշտպանել արևից:

Տոնային հիմքը պետք է լինի թեթև, գրեթե թափանցիկ: Հաշվի առեք, որ դեմքը արևից մգանում է, այդ նպատակով, ի տարբերություն ձմեռային քսուքի, ընտրեք մի քիչ մուգ գույն:

Ներծծող դիմափոշին կլանում է մաշկի յուղի ավելորդությունները` նվազեցնելով դեմքի փայլը և ծածկելով լայնացած ծակոտկիները:

Սևաներկի հարցում մասնագետների մի մասը խորհուրդ է տալիս օգտագործել ջրակայուն ապրանքներ, իսկ մյուսներն էլ գերադասում են հեշտ հանվող սևաներկերը, որոնք թույլ են տալիս ակնթարթորեն փոխել դիմահարդարումը: