Թեստ. ինչպե՞ս ստորագրության միջոցով պարզել մարդու բնավորությունը


Թեստ. ինչպե՞ս ստորագրության միջոցով պարզել մարդու բնավորությունը
Մայիս 18 23:45 2019

Ինչպես մարդու քայլվածքը, ժեստերը, հայացքը, ստորագրությունը նույնպես կարող է ծավալուն տեղեկություն տալ նրա տիրոջ մասին, սակայն այն հասկանալու համար պետք է իմանալ որոշակի նրբություններ, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ պարզել, թե ով է իրականում կանգնած Ձեր դիմաց:

1. Ստորագրության չափը՝ 
ա) ծավալուն – գլոբալ մտածողություն.
բ) սեղմված – հստակ մտածողություն:

2. Ստորագրության երկարությունը՝ 
ա) երկար – խնդիրների բնույթը խորապես հասկանալու ունակություն, հաստատակամություն և ձանձրալիություն.
բ) կարճ – իրադարձությունների էությունն արագ հասկանալու ունակություն, միատոն աշխատանք կատարելու անկարողություն:

3. Ստորագրության ձևը՝
ա) կլորավուն – մեղմություն, բարիություն, հավասարակշռվածություն.
բ) անկյունաձև – անհամբերություն, դյուրագրգիռություն, անկախություն, եսասիրություն, համառություն:

4. Տառերի միջև հեռավորությունը՝ 
ա) մեծ հեռավորություն – առատաձեռնություն, շռայլ.
բ) սեղմ ստորագրություն – ժլատություն (մանավանդ, եթե տառերը մանր են):

5. Ստորագրությունում տարբեր էլեմենտների առկայություն՝ 
ա) շրջան – կախվածություն խնդիրներից և մտքերից.
բ) պատկերներ – ստեղծագործական մտածողություն.
գ) համադրված տարրեր – գործունեությունն օպտիմալացնելու ձգտում:

6. Ստորագրության թեքությունը՝ 
ա) դեպի ձախ – կամայականություն, վառ արտահայտված անհատականություն.
բ) դեպի աջ – բնավորության հավասարակշռություն, ըմբռնման ունակություն.
գ) ուղիղ – զսպվածություն.
դ) տարբեր կողմերի թեքություն – կեղծավորություն, գաղտնիություն.
ե) «պառկած» տառեր – հոգեբանական լուրջ խնդիրների առկայություն:

7. Վերջնական ստվերագծի թեքությունը՝
ա) դեպի վեր – լավատեսություն.
բ) դեպի ներքև – վատատեսության հակում.
գ) ուղիղ – հավասարակշիռ բնավորություն:

8. Ստորագրության «պոչիկի» երկարությունը
Որքան երկար է «պոչիկը», այնքան մարդն ավելի անհանդուրժող է ուրիշների կարծիքի հանդեպ: Դա նաև զգուշավորության հատկանիշ է: Որքան «պոչիկը» կարճ է, այնքան մարդն ավելի անհոգ է:

9. Ստորագրության նշում՝ 
ա) տակից – եսասիրություն, նեղացկոտություն, շրջապատի կարծիքից անկախություն.
բ) վերևից – հպարտություն, սնափառություն.
գ) վրայից նշված – ինքնաքննադատություն, դժգոհություն սեփական անձի հանդեպ, կասկածամտություն:

10. Համաչափության նշաններ՝
ա) սիմետրիկ – հուսալիություն.
բ) ասիմետրիկ – անկայուն բնավորություն, տրամադրության փոփոխականություն.
գ) թռիչքաձև – զգացմունքայնություն, անհավասարակշռություն:

11. Բարդությունը և պարզունակությունը՝ 
ա) հասարակ – մարդն ապրում է «խնդիրներ չկան» սկզբունքով.
բ) «ծանրաբեռնված» – հակված է բոլոր երևույթներն ու իրադարձություններն ուռճացնելու, բարդացնելու.
գ) օրիգինալ – մեծ ստեղծագործական ներուժ:

12. Պարզունակություն 
Որքան ավելի պարզ է ստորագրությունը, այնքան ավելի բաց և ազնիվ է մարդը:

13. Ստորագրության ուժգնությունը՝ 
ա) չափազանց – ագրեսիվություն.
բ) թույլ – գաղտնիություն.
գ) ուժեղ – ինքնավստահություն:



loading...