Միասեռականներն «Աստվածաշունչը» համարում են բռնության քարոզ իրենց տեսակի նկատմամբ

Միասեռականներն «Աստվածաշունչը» համարում են բռնության քարոզ իրենց տեսակի նկատմամբ
Մայիս 18 22:58 2019

«Փինք Արմենիա hանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ն, որն ավելի շատ հայտնի է «Փինք Արմենիա» անունով, օրերս Երևանի «Մարդու իրավունքների տանը» կազմակերպել էր բաց միջոցառում՝ Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակված զեկույցները ներկայացնելու նպատակով։ Միջոցառման ժամանակ ներկայացվեցին «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում. 2018թ.-ի տարեկան հաշետվություն», «Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից ցուցաբերած ատելության խոսքը 2014-2018 թվականներին» զեկույցները: Զեկույցները ներկայացնելու ժամանակ միջոցառման կազմակերպիչները փորձեցին հուզական նրբերանգներով ներկայացնել, թե հատկապես նախորդ տարվա ընթացքում, անձի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված, ինչ բռնություններ են կիրառվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ՝ միաժամանակ լռելով, որ բռնության այդ դեպքերը հենց իրենց տուժող կողմ հորջորջած միասեռականներներն ու սեռափոխվածներն էլ հրահրել են։ Կազմակերպիչները չխոսեցին նաև նախորդ տարի տեղի ունեցած դեպքի մասին, երբ ոստիկանության բաժանմունքում միասեռականները ծեծել ու հայհոյել էին ոստիկաններին։ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ իրենց բռնության զոհեր ներկայացնելն ու երևույթները միակողմանի մեկնաբանելը ԼԳԲՏ համայնքի ու նրանց պաշտպանների կողմից զուտ մանիպուլյացիա է, ինչի շնորհիվ այդ անձինք փորձում են Հայաստանում հաստատել Արևմուտքից մեզ թելադրված այլասերումները և այդպիսով ոչնչացնել ազգային, քրիստոնեական արժեհամակարգն ու խարխլել ավանդական ընտանիքը։ Հայկ Այվազյանը հիշեցրեց 2018թ․ Շուռնուխում տեղի ունեցած դեպքերը, երբ միասեռականներն ու նրանց համախոհներն իրենց վարքով գյուղացիներին դրդեցին որոշակի քայլերի գնալ, որպեսզի հետագայում աղաղակեն իրենց իրավունքների ոտնահարումների մասին։ Նման հրահրումները հատուկ են արվում ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին կեղծ օրակարգը իշխանությունների ուշադրության կենտրոնում պահելու և նրանց պարտադրելու, որպեսզի կատարեն ՀՀ կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները միասեռականների, այսպես կոչված, իրավունքները պաշտպանելու, բայց իրականում միասեռականության քարոզչությունը իբրև բնականոն երևույթ՝ օրենքներով ամրագրելու համար։

 

 

loading...