Պատրաստե՞ք դուք ամուսնանալ. 14 միջոց` ստուգելու համար


Պատրաստե՞ք դուք ամուսնանալ. 14 միջոց` ստուգելու համար
Մայիս 18 21:58 2019

Երազել հարսանիքի մասին և պատրաստ լինել ամուսնության՝ շատ տարբեր բաներ են: Ի՞նչ եք դուք ցանկանում՝ հագնել գեղեցիկ սպիտակ հարսանյաց զգեստ և քող ու ընկերուհիներին գցել հարսանեկան ծաղկեփո՞ւնջը, թե՞ կյանքը կապել սիրելի մարդու հետ:

 

Եթե ներքոնշյալ կետերը ձեր մասին են, ուրեմն դուք, իրոք, պատրաստ եք ամուսնական կապերի:

1. Դուք հասկանում եք, որ այժմ պետք է մտածեք ոչ միայն ձեր մասին և անել ոչ միայն այն, ինչ ցանկանում եք, ու դա ձեզ չի շփոթեցնում: Այո, դուք պատրաստ եք գնալ զիջումների և հաշվի առնել ձեր ամուսնու հետաքրքրությունները, ճաշակը:

2. Երբ լսում եք պատմություններ, ինչպես են ձեր ընկերուհիներն ուրախ ժամանակ անցկացնում տղաների կամ այլ աղջիկների շրջապատում, նրանց չեք նախանձում: Դուք ուրախ եք, որ ունեք լուրջ հարաբերություններ և չեք կարոտում անհոգ ազատության ժամանակը:

3. Դուք գիտեք, թե ինչ տղամարդ է ձեզ պետք և ինչ եք սպաում ձեր համատեղ ապագայից: Հիշու՞մ եք այն տղային, ում սիրահարվել էիք բարձր դասարաններում: Հմայիչ,երկար թարթիչներով... Այժմ ձեզ երկար թարթիչներով չեն խաբի:

4. Երբ մտածում եք ձեր ապագայի մասին, ձեր փեսացուն ներկա է այդ մտքերում և դա ձեզ ուրախացնում է:

5. Ձեր միջև գոյություն ունի զգացմունքային կապ: Տխրում է մեկը, տխրում է նաև մյուսը: Մեկի մոտ ուրախություն է, ուրախանում է նաև մյուսը:

6. Դուք ունեք այլ մտերիմ մարդ, բացի ապագա ամուսնուց: Եթե նա ձեր միակ ընկերն է, ամեն մի վեճ ձեզ կթվա աշխարհի վերջը:

7. Դուք չեք թաքցնում իրարից ձեր թերությունները և թույլ տեղերը: Նա պատրաստ է նրան, որ դուք միշտ չէ, որ լի եք այդպիսի կենսուրախ և թարմ գաղափարներով, և պատրաստ է լինել ձեր կողքին, երբ դուք տխուր եք: Եվ՝ հակառակը:

 

8. Լավ, թե վատ նորությունների ժամանակ նա միշտ առաջինն է իմանում:

9. Դուք չեք կարոտում նախկին սիրուն: Ավելի վատ բան չկա, քան ամուսնանալ ի հեճուկս մեկի կամ որևէ մեկին մոռանալու համար: Դուք պատրաստ եք ամուսնության, եթե ապրում եք ներկայով և ապագայով, այլ ոչ՝ անցյալով:

10. Դուք չունեք թաքնված նեղվածություն, ամեն դեպքում՝ ձեր պոտենցիալ ամուսնուց: Եթե դուք պատրաստվում եք մնացած կյանքն անցկացնել միասին, սակայն ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, ավելի լավ է փորձեք ամեն ինչ պարզաբանել և վերացնել նեղվածությունը:

11. Դուք նրան վստահում եք: Եվ չեք նստում փշերի վրա՝ մտածելով, թե ինչով է նա զբաղված, քանի դեռ դուք գործուղման մեջ եք:

12. Ձեզ չի շփոթեցնում, որ դուք անընդհատ իրար աչքի առաջ եք լինելու, որ առավոտյան նա ձեզ տեսնելու է խառնված մազերով, իսկ երեկոյան՝ աշխատանքից հոգնած:

13. Ձեզ չի տանջում այն հարցը՝ սիրո՞ւմ է նա ձեզ, թե՞ ոչ: Դուք գիտեք, որ ձեր զգացմունքները փոխադաձ են:

14. Եթե դուք չեք կարող ձեզ թույլ տալ երազանքների հարսանիքը, դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Նույնիսկ, եթե ոչ մի հարսանիք էլ չլինի, դուք, միևնույն է, երջանիկ կլինեք նրա հետ ամուսնանալու համար: