Գեղարքունիքի մարզում «Ուազ»-ը վթարի է ենթարկվել, կա զոհ և վիրավոր


Գեղարքունիքի մարզում «Ուազ»-ը վթարի է ենթարկվել, կա զոհ և վիրավոր
Մայիս 18 10:35 2019

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 77-ամյա Ջուլիետա Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ղ. Սարգսյանը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների կողմից, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում: