42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ անցակետի մոտ վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել


42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ անցակետի մոտ վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել
Մայիս 18 13:12 2019

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: