Հովտաշատում իրար են բախվել «Lexus»-ն ու «ՎԱԶ-2101»-ը. 18-ամյա վարորդի վիճակը ծանր է


Հովտաշատում իրար են բախվել «Lexus»-ն ու «ՎԱԶ-2101»-ը. 18-ամյա վարորդի վիճակը ծանր է
Մայիս 18 12:04 2019

Մայիսի 18-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 2001 թ.) և «Lexus» (վարորդ՝ Ս.Ի., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Ս.Հ.-ն հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: