Մենաշնորհ. Ում համար են փակվում գունավոր մետաղների ընդունման կետերը. «Ժամանակ»


Մենաշնորհ. Ում համար են փակվում գունավոր մետաղների ընդունման կետերը. «Ժամանակ»
Մայիս 17 08:45 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը իր գործողություններով մենաշնորհ է հաստատում տնտեսության ևս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական միջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների:

Հարկային վարչարարության խստացման արդյունքում փակվում են գունավոր մետաղների ընդունման կետերը, և դա արվում է մեկ կոնկրետ մարդու համար: Ընդ որում՝ մենաշնորհի հաստատման արդյունքում ընկել է ընդունվող մետաղի գինը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ պղնձի կիլոգրամն արժեր 2 հազար դրամ, հիմա արդեն 1600 դրամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում