ՀՀ-ն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում. «Ժողովուրդ»


ՀՀ-ն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում. «Ժողովուրդ»
Մայիս 17 08:00 2019

«Ժողովուրդը» գրում է․

«Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ՝ անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8,6 մլն մարդ, այսինքն՝ մոտ 15 տոկո­սով ավելի, քան մեկ տարի առաջ: 

 

Պարզվում է՝ նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է արտերկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին: 

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 հոգի: Այսինքն՝ մեր հարևան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան: Ընդ որում, Վրաստան են այցելում նաև զբոսաշրջիկներ Իրանից, մինչդեռ ոչ վաղ անց­յալում իրանցիների սիրելի վայրը ՀՀ-ն էր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: