Վարչապետն ինքնաթիռից լուսանկար է հրապարակել


Վարչապետն ինքնաթիռից լուսանկար է հրապարակել
Մայիս 16 22:00 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից Հայաստան վերադառնալու ճանապարհին ինքնաթիռից արված լուսանկար է հրապարակել: Այնտեղ պատկերված է Արարատ լեռը:

«Հարազատ տեսարան»,- այսպես է մակագրել ՀՀ վարչապետը լուսանկարը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ էր ունեցել Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարի հետ: Այնուհետև վարչապետը մեկնել էր Բրյուսել: Աշխատանքային շրջագայությունն ավարտվել էր Չինաստանի մայրաքաղաքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում էր ունեցել այդ երկրի ղեկավար կազմի հետ: