Հրշեջները մարել են «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը


Հրշեջները մարել են «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը
Մայիս 16 21:41 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվում են փայտե թափոններ:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:57-ին: Մոտ 3500 քմ տարածքում այրվել են կուտակված փայտե թափոններ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի 3 աշխատակից:



loading...