Օսիպյանը Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել


Օսիպյանը Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Մայիս 16 21:32 2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ մայիսի 16-ին, հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել են Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաեւ ՀՀ ոստիկանության եւ Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջեւ փոխգործակցության հնարավորությունները։

Վալերիյ Օսիպյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ ոստիկանության գործառույթները եւ համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։