Կենդանակերպի ամենա-ամենա նշանները. իմացիր, թե ինչով ես մյուսներից լավը


Կենդանակերպի ամենա-ամենա նշանները. իմացիր, թե ինչով ես մյուսներից լավը
Մայիս 16 21:17 2019

Կենդանակերպի բոլոր նշանների տարբեր են: Այս հարցում ոչ մի կասկած չկա: Աստղաբանները որոշել են կազմել կենդանակերպի ամենա-ամենա նշանների ցուցակը, ըստ նրանց բնավորության և հատկանիշների:
Ամենաուժեղ նշանը – Ձկներ
Աստղաբանները համարում են, որ Ձկներն ամենաուժեղն են: Սա փոքր ինչ զարմանալի է քանի, որ նրանք տպավորվող և զգայուն են: Սակայն նրանք մեծ ներուժ ունեն և ի տարբերություն մյուս նշանների, ովքեր կարող են պարտվել, Ձկները միշտ լավ դիրք են զբաղեցնում:
Ամենասեքսուալ նշանը – Խոյ
Ամենասեքսուալ կենդանակերպի նշան են համարվում Խոյերը: Այս նշանի ներկայացուցիչները էներգիայով լի են, գրավիչ են, կրքոտ և ակտիվ: Սիրային հարցերում նրանց հավասարը չկա: Նրանք գրավում են մարդկանց իրեն խարիզմայով և ներքին հմայքով:
Ամենախորամանկ նշանը – Կարիճ
Ամենախորամանկ նշան է համարվում Կարիճը: Եթե նրանք սկսել վրեժ լուծել, ապա նրանց կանգնեցնելն անհնար է: Նրանք գործում են ամենաբարդ մեթոդներով, նրանց դժվար է ինչ-որ բան անելիս բռնելը կամ կասկածելը: Կարիճները ամենավտանագավոր և չար թշնամիներն են:
Ամենահավատարիմ նշանը – Կույս
Կույս նշանի ներկայացուցիչներն ամենահավատարիմն են: Նրանք իրենց զուգընկեր են ընտրում ամբողջ կյանքի համար և շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին: Եվ եթե նրանք գտան ինչ-որ մեկին, նրան երբեք չեն դավաճանի:
Ամենագեղեցիկ նշանը – Աղեղնավոր
Արտաքինով ամենագրավիչ նշանը Աղեղնավորն է: Նրանք ունեն բնությունից տրված գեղեցկություն, ինչով էլ որ համարվում են գրավիչ: Նրանք միշտ հետևում են իրենց արտաքինին:
Ամենաբարի նշանը – Ցուլ
Ցուլերն ամենաբարին են: Չեն սիրում կոնֆլիկտի մեջ մտնել, շփման մեջ փափուկ են, ինչն էլ գալիս է նրանց բարությունից: Նրանք կարող են մեծ օգնություն ցուցաբերել՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի են:
Ամենահաջողակ նշանը – Երկվորյակ
Ամենահաջողակները Երկվորյակներն են: Նրան հաճախ են ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվում: Նրանք լավատես են. հենց դա էլ պայմանավորում է նրանց հաջողության 90 տոկոսը:
Ամենաընտանեկան նշանը – Խեցգետին
Խեցգետին նշանի ներկայացուցիչները ամենաընտանեկանն են: Նրանց համար ընտանեկան արժեքները առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել արժանի զուգընկեր, տեղավորվել հարմարավետ տնակում և շատ երեխաներ ունենալ: Ամուսնության և երկարատև հարաբերությունների ամենաիդեալական նշանն է:
Ամենաէգոիստ նշանը – Առյուծ
Ամենաէգոիստները Առյուծներն են: Չնայած ընկերասեր և առատաձեռն լինելուն, նրանք նախընտրում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում, դա իրենց ուժ է տալիս: Երբ իրենց գովում են, նրանք իրենց շատ լավ են զգում:
Ամենաշփվող նշանը – Կշեռք
Կշեռքները շատ շփվող են: Նրանք շատ են սիրում խոսել տարբեր թեմաներով: Նրանց հետաքրիր են նոր ծանոթություններ: Հասարակության մեջ իրենց վստահ են զգում: Նրանց համար անգամ մեկ օրվա միայնությունն անտանելի է:
Ամենափակ նշանը – Այծեղջյուր
Այծեղջյուրները շատ փակ են: Թե ինչ է նրանց մտքին, շատ դժվար է իմանալ: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու մտքերը, և հաճախ են մարդկանց մոտ իրենց սառն ու անհհոգի դրսևորում:
Ամենահանճարեղ նշանը – Ջրհոս
Կենդանակերպի ամենահանճարեղ նշան է համարվում Ջրհոսը: Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են ստեղծում: Նրանց մոտ զարգացած է ֆանտազիան և ստեղծագործական մտածողությունը: Սակայն հաճախ նրանք ուժ և միջոցներ չեն ունենում մտքերն իրականացնելու համար: Այս պատճառով նրան շատ մտքեր անհայտ են մնում: