Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է. Աշոտյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է. Աշոտյան
Մայիս 16 21:00 2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը:

Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:

 
 
Реклама 22

Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և “հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում” սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:

Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝տղամարդկությունն ընդդեմ վախկոտության , բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:

Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հագրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները:

Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:

Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ:
Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…»

loading...