Հայկական դուդուկը հնչում է «Գահերի խաղը» սերիալում

Հայկական դուդուկը հնչում է «Գահերի խաղը» սերիալում
Մայիս 16 20:35 2019

Մինչ ամբողջ աշխարհը սպասում է «Գահերի խաղ»-ի եզրափակիչ ակորդին (վերջին սերիան կցուցադրվի մայիսի 20-ի գիշերը) հեղինակները լեգենդար ֆիլմի ստեղծման մասին գաղտնիքներ են բացահայտում։

Հանդիսատեսը տարիների ընթացքում հասցրել է սիրել ոչ միայն լեգենդար սերիալի հերոսներին, այլեւ ֆիլմի սաունդթրեքերը։ Բոլորը հիշում են «The Rains of Castamere»-ը, որը ազդանշան էր տալիս «Արյունոտ հարսանիքին» կոտորածի մասին։

 
 
Реклама 25

Հայտնի ֆիլմի սաունդթրեքերի հեղինակը՝ Ռամին Ջավադին՝ իրանա-գերմանական կոմպոզիտոր, որոշել է պատմել՝ ինչպես է որոնել «մեղեդին, որի շնորհիվ կարելի է պատմել պատմությունը»։

Ուշադիր հայ հանդիսատեսը հասցրել է նկատել, որ սերիալում հնչում է հայտնի հայկական դուդուկը, որը երաժիշտն օգտագործել է դոտրակցիների վերաբերյալ տեսարաններում։ Ռամին Ջավադիի խոսքով՝ յուրաքանչյուր սյուժեի համար սեփական թեման էր հարկավոր։

«Հենց սկզբից մենք գիտեինք, որ թեմաներ են հարկավոր։ Մյուս կողմից թեմաները չպետք է չափից շատ լինեին, քանի որ կերպարները շատ են, սյուժեները շատ են։ Բոլորին միահյուսերու դեպքում հանդիսատեսը կմոլորվեր։ Այնպես որ մենք մտածված ենք մի քանի թեմա պահել».- պատմել է նա։

«Մենք միշտ ծիծաղում ենք։ Յուրաքանչյուր սեզոնի ընթացքում նստում ենք ու մտածում՝ ինչ գործիք դեռ չենք նվագել։ Գրեթե բոլոր նվագախմբային, լարային, գործիքները, վալտոռները, տրոմբոնները, հարվածայիններն օգտագործել ենք… դոտրակցիների համար հայկական դուդուկ ենք օգտագործել»,- ասել է կոմպոզիտորը։

Ջավադին ծնվել է Գերմանիայում՝ իրանցի էմիգրանտի ընտանիքում։ Ռամինը երկար ժամանակ աշխատել է որպես կոմպոզիտոր Հանս Ցիմերի օգնական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բեթմեն. սկիզբ» եւ «Կարիբյան ծովի ծովահենները, սեւ մարգարիտների անեծքը»։ Նրա աշխատանքներից են «Բլեյդ. եռյակ», «Ընդդեմ ճակատագրի», «Որսի սեզոն», «Տիտանների պայքարը», «Ո՞վ եք դուք, միստեր Բրուքս», «Երկաթե մարդը» ֆիլմերի սաունդթրեքերը։

style.news.am

loading...