Հայաստանը չզիջեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը


Հայաստանը չզիջեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
Մայիս 16 17:40 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից որոշում կընդունվի 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներին ծանուցելու համար»,- ասել է նա:

2017թ. ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով 2018-ի նոյեմբերին հետ կանչվեց այդ պաշտոնից. պատճառը Մարտի 1-ի դեպքերով նրա նկատմամբ հարուցված քրգործն էր:

Կազմակերպության կանոնադրությամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատվում է երեք տարով՝ յուրաքանչյուր անդամ երկրից, այբբենական հերթականության համաձայն: Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց ի վեր Երևանը պնդում է, որ այդ պաշտոնին այլ երկրի, ու մասնավորապես՝ Բելառուսի, ներկայացուցիչը պետք է չնշանակվի:



loading...