Նախագահները դատարանում են. ինչ որոշում կկայացվի Քոչարյանի մասով. բացառիկ


Նախագահները դատարանում են. ինչ որոշում կկայացվի Քոչարյանի մասով. բացառիկ
Մայիս 16 17:16 2019

Armlur.am-ը գրում է. Արդեն չորրորդ օրն է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված իրավաբանական վեճ է հասունացել Հայաստանում: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով անձնական երաշխավորության միջնորդություն են ներկայացրել Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը: Իսկ որքանո՞վ է իրավիճակը բարդ:

Մի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, եւ այստեղ կապ չունի, թե ում համար է ներկայացված միջնորդությունը (եթե տրվում է երաշխավորություն, առաջին հերթին առաջնորդվում ենք այն վարկածով, թե ով է երաշխավորության միջնորդություն ներկայացրած անձը, այլ ոչ թե ում համար է ներկայացվել):

Ինչո՞ւ, որովհետեւ երաշխավորի ինստիտուտը հենց այդ պայմանն է պարտադիր համարում: Ու հիմա ստացվում է, որ մերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին, հետեւաբար՝ Արցախի ժողովրդին: Դրա հետ մեկտեղ, այդպես վտանգի տակ է դրվում երաշխավորի ինստիտուտն ընդհանրապես: Այսինքն՝ եթե ընտրված նախագահը վստահություն չունի դատարանի մոտ, ապա էլ ով պետք է որեւէ մեկի համար երբեւէ միջնորդի երաշխավոր կանգնել՝ ազատ արձակելու համար: Այդ ինստիտուտը՝ ոչնչացավ: 

 Մանրամասները՝այստեղ:

 



loading...