Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. շորթում, ծեծ, սեռական շահագործում


Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. շորթում, ծեծ, սեռական շահագործում
Մայիս 16 16:30 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման կամ վատնման եւ շորթման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ծեծի 2-ական, անձի առեւանգման, դրամանենգության, մարդականց առեւտրի կամ սեռական շահագործման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կաննոնները խախտելու, գույքն անզգուշությամբ վնասելու, դատական ակտը չկատարելու, սպանության սպառնալիքի ու սուտ մատնության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: