Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է, չի մտնում. Ռ. Քոչարյան


Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է, չի մտնում.  Ռ. Քոչարյան
Մայիս 16 14:52 2019

Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է, չի մտնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, դատարանում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի այն նկատառմանը, թե Քոչարյանի պաշտպանները կրկնում են իրենց դիրքորոշումները։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը շուրջ երկու ժամ ելույթ ունեցով՝ ներկայացնելով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հիմքերը։

«Ցանկացած փուլում, երբ պարոն Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, փորձի խոչընդոտել գործի քննությանը, կարող են կալանքի հարցը դարձյալ բարձրացնել, որևէ մեկը չի արգելում, որ դատաքննության ցանկացած փուլում Քոչարյանի կալանքի հարցը քննարկվի, եթե տեղի ունենա քննությունից խուսափելու կամ քննությանը խաչընդոտելու դեպք»,–ելույթի ժամանակ ասաց Օրբելյանը:

Օրբելյանը հայտարարեց, որ գործի նախաքննության ընթացքում գործով քննիչը դիրքորոշում է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը շփվում է լրագրողների հետ և պետք է կալանավորվի։



loading...