Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ. Ավինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի հարցով երաշխավորության մասին


Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ. Ավինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի հարցով երաշխավորության մասին
Մայիս 16 14:28 2019

Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասով դատարան ներկայացրած երաշխավորության հանգուցալուծումը չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանա», - ասաց փոխվարչապետը:

Համարո՞ւմ է սա միջամտություն Արցախի բարձրաստիճան պաշտոյաների կողմից, Տիգրան Ավինյանը անպատասխան թողեց հարցը: