Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այսօր դատարանում կլինեն օրվա երկրորդ կեսին


Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այսօր դատարանում կլինեն օրվա երկրորդ կեսին
Մայիս 16 11:58 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը քիչ առաջ՝ պատասխանելով factor.am-ի հարցին՝ արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր գալու են դատարան՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը: 

Ռ. Սահակյանն ասաց, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում կլինեն օրվա երկրորդ կեսին: «Այո, նրանք հաստատել են, որ գալու են այսօր»,- ասաց Ռուբեն Սահակյանը: