Շրջանառության մեջ է դրվել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը


Շրջանառության մեջ է դրվել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Մայիս 16 11:10 2019

ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

ԿԲ-ից տեղեկացնում են, որ հուշադրամի դիմերեսին հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածն է(գտնվում է Երևանի

պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը

Դարձերեսին՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն

են:

Անվանական արժեքը 1000 դրամ է։

Մետաղը և հարգը՝ արծաթ 925, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր։

Հուշադրամի տպաքանակը 500 հատ է։

Էսքիզների հեղինակներ են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում: