ՈՒԱԶ-ը Հաղարծին գյուղում բախվել է քարերին ու կողաշրջվել. կա 1 զոհ, վարորդին փորձել են փոխել


ՈՒԱԶ-ը Հաղարծին գյուղում բախվել է քարերին ու կողաշրջվել. կա 1 զոհ, վարորդին փորձել են փոխել
Մայիս 16 10:17 2019

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Գուլինյանը իր վարած Ուազ մակնիշի 34 DM 176 համարանիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի 2-րդ փողոցում, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 67-ամյա Մարիցա Գուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արեն Աբազյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 4-րդ վաշտի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Մարգարանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝այստեղ: