Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը


Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Մայիս 16 10:05 2019

Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Է.Ս.-ի (ծնված 1950 թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: