Հայ տատիկի լուսանկարը լավագույններից մեկն է ճանաչվել միջազգային լուսանկարչական մրցույթում

Հայ տատիկի լուսանկարը լավագույններից մեկն է ճանաչվել միջազգային լուսանկարչական մրցույթում
Մայիս 15 23:34 2019

ՌԴ Ռյազան քաղաքում անցկացվող Հնագույն քաղաքների միջազգային համաժողովի կազմակերպիչները լուսանկարչական մրցույթի արդյունքներով ընտրել են լավագույն լուսանկարները, որոնք արվել են համաժողովի մասնակից քաղաքներում:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որի հեղինակն է լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:

«Հնագույն քաղաքների լուսանկարչական համաժողովը» կայացել է Հնագույն քաղաքների համաժողովի և փառատոնի աջակցությամբ, որը Ռյազանում անցկացվելու է օգոստոսի 14-18-ը: Եզակի հեղինակային լուսանկարներում ներկայացվել են ԱՊՀ 26 քաղաք և ՌԴ 40 քաղաք:

tert.am

loading...