Ոստիկանները չարաշահումներ են բացահայտել Միխայելովկայի միջնակարգ դպրոցում (տեսանյութ)


Ոստիկանները չարաշահումներ են բացահայտել Միխայելովկայի միջնակարգ դպրոցում (տեսանյութ)
Մայիս 15 20:13 2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մեծավան համայնքի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2013 թվականի մայիսի 5-ից 2019 թվականի մարտ, որպես դռնապահ, ապա տեխնիկական աշխատակից, ինչպես նաև տնտեսվար և պահակ է հրամանագրել վարչական շրջանի բնակիչների։ 

Այս ընթացքում դպրոցի տնօրենը կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման։ Արդյունքում՝ դպրոցի բյուջեից, փաստացի չաշխատած օրերի համար, որպես աշխատավարձ է դուրս գրվել և վատնման եղանակով հափշտակվել ընդհանուր 11,346,256 դրամ։ Նախապես իր մոտ եղած բանկային քարտերով կամ անմիջական փոխանցման միջոցով, դպրոցի տնօրենը յուրացրել է գումարն ու օգտագործել անձնական կարիքների համար։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։