Պրոբացիայի ծառայության 24-36 շահառուների համար կիրականացվի վերասոցիալականացման ծրագիր. ԱՆ


Պրոբացիայի ծառայության 24-36 շահառուների համար կիրականացվի վերասոցիալականացման ծրագիր. ԱՆ
Մայիս 15 16:28 2019

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ցուցումով ծառայության Երևանի քաղաքային մարմինը 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուների համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այն ներառում է վեց հանդիպում, որից չորսն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս երկուսը՝ շահառուների իրավագիտակցության  և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը: 

Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են Ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։

Հանդիպում 1 - Կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:

Հանդիպում 2 - Ագրեսիվություն՝ ագրեսիվության տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:

Հանդիպում 3 - Իրավագիտակցության բարձրացում՝ ծանոթացում քաղաքացու իրավունքին և պարտականություններին։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:

Հանդիպում 4 - Դեպրեսիա՝ տագնապ և դեպրեսիա հասկացություն, հաղթահարման եղանակները։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:

Հանդիպում 5 - Իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից։

Հանդիպում 6 - Ծնողավարություն՝ երեխայի տարիքային ճգնաժամային փուլեր, ծնող-երեխա հարաբերություններ, առողջ հարաբերությունների հաստատում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: