Վարչապետն ու տիկինը «Պեկինյան բադ» են ճաշակում 150-ամյա ռեստորանում


Վարչապետն ու տիկինը «Պեկինյան բադ»  են ճաշակում 150-ամյա  ռեստորանում
Մայիս 15 15:20 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ խոսելով Չինաստան կատարած այցից ստացած տպավորություններից:

«Չինաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:

Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու:

Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»,- գրել է նա: