Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է


Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է
Մայիս 15 15:08 2019

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ այստեղ: