Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ. Արծրուն Հովհաննիսյանը՝ ոչնչացված զինտեխնիկայի մասին


Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ. Արծրուն Հովհաննիսյանը՝ ոչնչացված զինտեխնիկայի մասին
Մայիս 15 14:31 2019

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին տեղեկություններին:

«Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է:

Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է:

Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,- գրում է նա: