Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում


Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում
Մայիս 15 13:48 2019

Չենք պատմի` «Արևելյան գործընկերության» կայքում այսօր հրապարակված (ու արդեն ջնջած) լուսանկարում ով որտեղ է կանգնած։ Այն պարզ պատճառով, որ տեղի ունեցածը պարզապես փնթիության դրսևորում չէ։

Այն, որ լուսանկարում մեկ այլ պետության առաջնորդը փակել է Նիկոլ Փաշինյանին, պետական, ոչ թե մասնավոր արձագանքի առիթ է։

Կայքի ադմինիստրատորների արածը փնթիություն է ու կիքս։ Իսկ այն, որ այդ կադրը մեծ տարածում գտավ հայրենական լրատվամիջոցներում (ընդ որում` հիմնականում կառավարամետ համարվող)  կարելի է գնահատել միայն որպես ծաղրանք պետության  նկատմամբ։

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Նիկոլ Փաշինյանին ու «թավշյա» իշխանափոխությունից հետո երկրի ղեկավարությունը ստանձնած թիմին։ Կարելի է ամբողջ ուժով հիանալ, կարելի է խիստ ընդդիմություն լինել, ցանկալի է` կառուցողական ընդդիմություն, որ ջղայնությունն անիմաստ չլինի։ Քննադատել  հույսով, որ (դեռ) սակավաթիվ հաջողությունները նորմա դառնան։

Կարելի է տեղական լրատվամիջոցներում էլ տարածել այդ լուսանկարը. խոսքի ազատությունը, իհարկե, ամենից կարևոր է։ Կարելի է ծիծաղել, չարախնդալ։ Բայց պետք է հասկանալ, որ սեփական պետության ոչնչացումը ուղիղ ճանապարհ է դեպի դրա կորուստը։

Ձեզ դուր է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, թե ոչ՝ զուտ ձեր անձնական գործն է, բայց այդ մարդն այսօր մարմնավորում է հայկական պետությունը, ու ոչ ոք իրավունք չունի ստորացնել այդ պետությունը։

Իսկ թե ժամանակին ինչ արեցին այն մարդկանց հետ, որոնք փորձում էին անել դա, բոլորին է հայտնի։

Իհարկե կիքս է, իհարկե սխալ է, բայց կարծես այդ միջադեպը պետք է արժանի ու համարժեք արձագանք ստանա։ Պարզապես խիստ հայտարարություն պետության կողմից այն մասին, որ նման բաներն անթույլատրելի են ու որ կադրերն ավելի լավ պետք է ընտրեն։

Չեմ ցանկանում վիրավորել գործընկերներիս ու ընդհանրապես որևէ մեկին, բայց այս դեպքում հիշում եմ դասականի արտահայտությունը. «Ու՞մ վրա եք ծիծաղում։ Ինքներդ ձեր վրա եք ծիծաղում»։

armeniasputnik.am