ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը


ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը
Մայիս 15 13:10 2019

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:  

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ նախագահն ավելի վաղ ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն ապրիլի 16-ին կայացած քվեարկության արդյունքներով խորհրդարանը Գոռ Հովհաննիսյանին ՍԴ դատավորի պաշտոնում չընտրեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 24, դեմ` 75 պատգամավոր: