Փրկարարները Հրազդանի Ծովինար լճի մոտ արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ»-ն ու Volkswagen-ը


Փրկարարները Հրազդանի Ծովինար լճի մոտ արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ»-ն ու Volkswagen-ը
Մայիս 15 11:01 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 21:47-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» և «ԶԻԼ-130» մակնիշների ավտոմեքենաները: