Մեկնարկել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը


Մեկնարկել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը
Մայիս 14 23:10 2019

Սոչիում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը՝ հայտնում է РБК-ն։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգոեյ Նարիշկինը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը Պոմպեոյի հետ հանդիպման սկզբում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը տրրամադրված է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իր կողմից նա նշել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմանը։